Search
Close this search box.

Իջեւանցիները երթով կշարժվեն դեպի Երեւան

ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է մարզերից երթերի մեկնարկի մասին:

«Զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։

Տեղեկացնում եմ, որ առավոտյան 11։00-ին, Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։
Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։

Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկենք այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի

Սբ. Խաչ եկեղեցու մոտ։

Ի գործ, սիրելիներ», — նշել է Սաղաթելյանը:։