Search
Close this search box.

Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր միկրոբլոգում շնորհավորել է Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Նա բարգավաճում է մաղթել Ֆրանսիայի ժողովրդին. «Մաղթում ամենայն բարիք հաջորդ 5 տարիների ընթացքում՝ հանուն բարեկամ ֆրանսիացի ժողովրդի բարգավաճման և Ֆրանսիայի փառքի»:

Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների հաշվարկի ավարտից հետո Մակրոնը հավաքել է 58,55%, իսկ Լը Պենը՝ 41,45% ձայն։