Search
Close this search box.

Չավուշօղլուի ազգայնական ժեստը դատապարտելի գործողություն է. Էդուարդ Աղաջանյան

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Այս ֆեյսբուքյան իրր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

«Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի ազգայնական ժեստը՝ ցուցադրված Մոնտեվիդեոյում հայ համայնքի ներկայացուցիչներին, դատապարտելի գործողություն է և ոչ մի կերպ չի նպաստում երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման մթնոլորտի և երկխոսության ձևավորմանը։ Ողջունում ենք ուրուգվայական կողմի անհապաղ արձագանքը՝ Թուրքիայի դեսպանին երկրի արտաքին գերատեսչություն կանչը՝ բացատրություններ ներկայացնելու համար»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուրուգվայում Թուրքիայի նոր դեսպանատան բացումից հետո տարածքից հեռացող Թուրքիայի ԱԳ նախարարը իր դեմ բողոքի ակցիա իրականացնող հայերին Գորշ գայլերի նշանն է ցույց տվել: Դրանից հետո Ուրուգվայում Թուրքիայի դեսպանը կանչվել է ԱԳՆ: