Search
Close this search box.

Ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այսօր առավոտյան մաքրել են Հրազդանի կիրճը

Երբ բնությունը սիրում ես ոչ միայն խոսքերով, և հոգ ես տանում անկախ նրանց, թե երկրագնդի որ ծայրում ես գտնվում: Այս մասին հայտնում են Շրջակա միջավայրի նախարարությունից։

«Հայաստան ժամանած ռուս էկոակտիվիստները նախաձեռնել և այսօր առավոտյան մաքրել են Հրազդանի կիրճը։ Խմբին միացել են նաև տասնյակ հայ քաղաքացիներ:

Շնորհակալ ենք նման օրինակելի նախաձեռնության համար։ Նման նախաձեռնությունները քաղաքացիական բարձր գիտակցության օրինակ են իրենց միջավայրի նկատմամբ անտարբեր շատ քաղաքացիների համար։

Սիրելի՛ քաղաքացիներ, խնամքով վերաբերվեք Հայաստանի չքնաղ բնաշխարհի յուրաքանչյուր անկյունին»,-ասվում է ԾՄՆ հաղորդագրության մեջ։