Search
Close this search box.

« Մեկն եկավ դիմակով, շոկի մեջ էի». լուսաբացին Արթուր Վանեցյանն անսպասելի հյուր է ունեցել

Ազատության հրապարակում շարունակվում են հանուն Արցախի պայքարի գործողությունները. 7-րդ օրն է, ինչ ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը նստացույց է հայտարարել:

«Հայրենիք» կուսակցության նախագահի խոսքով՝ իրեն են մոտեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամներ ու հայտարարել, թե ընդունում են, որ այս իշխանությունը կործանարար է: Լրագրողների հետ զրույցում նա ասել է․ «Այդ մարդիկ գալիս են գիշերային ժամերին, օրինակ, այսօր առավոտյան՝ ժամը 05:43-ի կողմերը, մեկն եկավ դիմակով, հետո տեսա ով է՝ շոկի մեջ էի, ասացի՝ դու ի՞նչ գործ ունես այստեղ, ասաց՝ «զզվել եմ սրանցից»»։

Վանեցյանը նշեց, թե այդ անձը պետական պաշտոնյա չէ, բայց հանրային դաշտում շատ ակտիվ աջակցել է այս իշխանությանը. «Ծպտված են գալիս»։