Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը մասնակցելու է Ջահերով երթին

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես Հանրապետության հրապարակից մասնակցելու է Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթին, որն այս տարի ունենալու է «Տեր ենք Արցախին» կարգախոսը: Այս մասին գրում է 168.am-ը:

Կայքի հետ զրույցում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ ՀՀԿ հազարավոր անդամներ, համակիրներ ու համախոհներ մասնակցելու են երթին՝ ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: