Search
Close this search box.

Զախարովան փչացրեց ամեն ինչ

Մոսկվայում ստորագրված փաստաթուղթը երկու առումով տարբերվում է Բրյուսելում արված հայտարարություններից, ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։ Բրյուսելի հայտարարության մեջ ԼՂ-ի մասին խոսք չկար, բայց այստեղ «Ղարաբաղի մասին առնվազն խոսք կա»։ «Այնտեղ շեշտը դրվում էր «Խաղաղության համաձայնագրի» իրականացման եւ դրան հաջորդող քայլերի վրա։ Այստեղ նման շեշտադրում չկա», ասել է Ռուստամյանը։

Հայաստանում ռուսանպաստ ընդդիմությունը աջակցում է Ռուսաստանի ցանկացած գործողություն, նույնիսկ եթե ստիպված լինի գովել Փաշինյանին։ Պուտին-Փաշինյան համատեղ հայտարարությունը այդ ուժերի սրտով է՝ Երևանում ռուս-հայկական բարեկամության հուշարձանի հիմնադրում, ռազմատեխնիկական համագործակցության բարձր մակարդակ, մտահոգություն «միակողմանի պատժամիջոցների կիրառման վերաբերյալ», «Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների վերանայման և պատմության կեղծման դեմ պայքարը շարունակելու» մտադրություն, խորացնել համագործակցությունը ՄԱԿ-ում, դատապարտելով «միակողմանի ռազմական առավելությունները՝ ի վնաս այլոց անվտանգության», եւ այլն։

Թվում է, ընդդիմությանը հաջողվել է կանխել Հայաստանի «գլորումը» դեպի Արևմուտք և Փաշինյանին ամբողջությամբ փակել Կրեմլի նկուղներում, անգամ հասնել Երևան այցելելու Պուտինի համաձայնությանը։ Բայց Մարիա Զախարովան փչացրեց ամեն ինչ։

Խոսելով հայ-ադրբեջանական երկխոսությանը Ռուսաստանի վճռական աջակցության մասին՝ նա նշել է, որ երկխոսությունը հիմնված է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական ​​հարաբերություններ հաստատելու համար Ադրբեջանի առաջարկած հիմնարար սկզբունքների և «Երևանի ընդհանուր առմամբ կառուցողական արձագանքի» վրա։

«Մարիա Զախարովան ասում է այն, ինչն ըստ էության պետք է լինի։ Այս ամենին նպաստել է հենց հայկական կողմը», արդարացել է Արմեն Ռուստամյանը։

Կարեւորը՝ արցախյան հարցը պետք է մնա ռուս-թուրքական «եռակողմ» պայմանավորվածությունների շրջանակում։

Ողջունելով ռուս-հայկական եղբայրությունը՝ Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, այնուամենայնիվ, նշել է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կարող տեղի ունենալ Արցախի հաշվին։ Բայց գլխավորն այն է, որ Ռուսաստանը աջակցում է այս գործընթացին։
lragir.am