Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ցավոք անկարող ենք․ Դատախազը Փաշինյանի, Վանեցյանի, Խաչատրյանի գաղտնալսումը չբացահայտելու մասին

Կոպիտ է հնչում անկարող, բայց, այո, ցավոք, բոլոր այն քրեական գործերով, որոնցով մենք հանգամանքների լիարժեք բացահայտում չունենք, նաև դուք իրավունք ունեք նման գնահատական տալու: Այս մասին, այսօր՝ ապրիլի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ պատասխանելով հարցին, թե ի վերջո ո՞վ էր գաղտնալսել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի, ՀՔԾ նախկին պետ Սասուն Խաչատրյանի ու Նիկոլ Փաշինյանի խոսակցությունը, ինչո՞ւ իրավապահ համակարգն այդքան անկարող գտնվեց, որ չբացահայտեց այդ դեպքը։

Նա ասաց, որ եթե դեպքը բացահայտված լիներ, հրապարակային այդ մասին կասվեր։

Դիտարկմանը, թե Արթուր Վանեցյանը ասել է՝ հայտնի է պատվիրատուի անունը, Ա.Դավթյանն ասաց. «Դե եթե հայտնի է, ինչո՞ւ չի ասում»։

Հիշեցնենք՝ «Youtube»-ում հրապարակվել էր Արթուր Վանեցյանի և Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաները խոսում էին Մարտի 1-ի քրեական գործով անցնող մեղադրյալների, անելիքների, գործով մեղադրյալ Յուրի Խաչատուրովին կալանավորել-չկալանավորելու մասին։