Search
Close this search box.

Ողբերգական դեպք Երևանում․ նկուղային շինությունում հայտնաբերվել է օտարերկրացի տղամարդու դի

Այսօր, ապրիլի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։20-ի սահմաններում ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել քաղաքացիներ ու հայտնել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցի 54 շենքի բակում դի կա։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատարի պաշտոնակատար Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ: Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներըպարզել են՝ նշված շենքին կից գտնվող նկուղային շինությունում հայտնաբերվածը 41-ամյա Ալեքսեյ Շլեգաինն է։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։