Search
Close this search box.

Ո՛չ ապրել ես արժանապատիվ, ո՛չ էլ մեռնելու ես արժանապատիվ. Կադիրովը՝ Զելենսկուն սպանելու «խոստման» մասին

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մեկնաբանել է Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովի երեկվա հայտարարությունն առ այն, որ ինքը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խոստացել է վերացնել երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։

«Հիմա պառկած եմ և կարդում եմ այնպիսի անհեթեթություն, որ ես հանձն եմ առել սպանել Զելենսկուն: Ես կամ իմ խումբը, այդպես են գրում: Զելե՛նսկի, փախի՛ր, փախի՛ր… Դու մեզ չես խանգարում, դու պարզապես ՈւԱՀ թիմի լավ խաղացող ես: Ստացվում է՝ ո՛չ ապրել ես արժանապատիվ, ո՛չ էլ մեռնելու ես արժանապատիվ: Վազի՛ր, ուր աչքդ է կտրում»,- ասել է Կադիրովը, որը համապատասխան աուդիո ձայնագրությունը տեղադրել է իր թելեգրամյան ալիքում։

Զելենսկին փետրվարի 25-ին ուկրաինացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը ցանկանում է ֆիզիկապես վերացնել իրեն։