Search
Close this search box.

«Խոսրովի անտառում» ծխացող օջախներ կան, բայց հրդեհի տարածման վտանգ չկա

Սեպտեմբերի 2-ին, ժամը 12:40-ի դրությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության տարածքում՝ «Քորուզ» և «Մուսազ» կոչվող ձորակներում, մոտ 4 հա տարածքի վրա կան հրդեհի մանր ծխացող օջախներ:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկացմամբ՝ հրդեհի տարածման վտանգ չկա: Աշխատանքները շարունակվում են, իսկ դեպքի վայրում այս պահին աշխատում են 38 փրկարար, 2 քաղծառայող և արգելոցի 15 աշխատակիցներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: