Search
Close this search box.

Ահազանգ Ազգային ժողովի շենքում ռումբի տեղադրման մասին

Հայաստանի ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ին, ժամը 06:56-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան 19 հասցեում գտնվող Ազգային ժողովի շենքում ռումբ կա տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը:

Դեպքի վայրում է գտնվել ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատի հրամանատարը:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: