Search
Close this search box.

«Հրապարակ». Տերովին տերն ա տարել, անտերին՝ գելը

«Հրապարակ» թերթը գրում է.«Հայաստանի փոքր և միջին չի­նովնիկների մեծ մասը, որոնք առանձնապես կարևոր «ֆիգուրներ» չեն, այնուամենայնիվ, կարո­ղանում են իրենց հարազատների համար «տանիք» լինել: Օրերս հարկայինի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը տրտնջում էր, թե մի անհաջող, պրոբլեմա­տիկ տեսուչ կա Արաբկիրի հարկայինում, ով մշ­տապես հայտնվում է կոռուպցիոն սկանդալների կենտրոնում, սակայն նրանից չեն կարողանում ազատվել: Ամեն անգամ հենց բանը հասնում է պաշտոնանկությանը՝ զանգում են: Հարկայինի աշխատողները նեղսրտած պատմում էին, որ ով տեր չունի կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակ­ներում «ժերտվա» է գնում, իսկ ակնհայտ կաշա­ռակերները հանգիստ աշխատում են»,-գրում է թերթը:

Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում: