Search
Close this search box.

Ականի պայթյունից զոհված Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

 Ինչպես տեղեկացնում է  Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Հայկ Խաչատրյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։