Search
Close this search box.

Նախարարության շենքի աճուրդի մեկնարկային գինը հայտնի է

ՀՀ կառավարության օտարման ենթակա «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմ­նար­կին ամրացված պետական սեփականություն հանդիսացող շենքը սեպտեմբերի 19-ին կհանվի աճուրդի: Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից, աճուրդի մեկնարկային գինն է 13223400652 ՀՀ դրամ: Ավելի վաղ մամուլում տեղեկություն տարածվեց որ , որ շենքն ուզում է գնել տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը, եւ այն պետք է ծառայի «Ռոստելեկոմին», որի տնօրենների խորհրդի նախագահն էր մինչ նախարար նշանակվելը: Սակայն նախարարի խոսնակը հերքեց այդ լուրը: