Search
Close this search box.

Հուզիչ տեսանյութ. «Շուշի ինչու՞ տարար իմ միակին… կներս ինձ Մոս, կներես, որ ապրում եմ»․ զոհված զինծառայողի մոր գրառումը

Մովսես Սարգսյան

Ծնվել է 2001 թվականի հունիսի 19-ին։ Վեց տարեկանից զբաղվում էր պարով և գիտառ էր սիրում նվագել։  Սովորում էր ԵՊՀ Տնտեսագիտության ֆակուլտետում։

Ծառայել է Լուսակերտում հետո սերժանտի կոչումով տեղափոխել Արցախ Ներքին Հորաթաղ, որպես հրթիռահրետանային համակարգի հաշվարկող։ Եղել է Դ-20 հրետանու հրամանատար։
41 օր պայքարելուց հետո Մարտակերտից Շուշի տեղափոխվելիս զոհվել է նոյեմբերի 6-ին։
Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։

Մովսես Սարգսյան մայրը՝ Աիդա Սարգսյանը գրում է.

Իմ Մոս, իմ Հերոս տղա տոնդ շնորհավոր…
Ամեն ինչ կտայի, միայն թե այսօր կարողանայի քեզ գրկեի և շնորհավորեի, դու և քեզ նման հազարավոր տղաներ չխնայեցիք ձեր կյանքը և կռվեցիք մինչև վերջ, այսօր Ձեր օրն է
Շնորհակալ եմ Ձեզ տղաներ ջան
Հազար Փառք մեր բոլոր հերոսներին
ԿՆԵՐԵՍ ԻՆՁ ՄՈՍ, ԿՆԵՐԵՍ, ՈՐ ԱՊՐՈՒՄ ԵՄ…

Ի դեպ,  «Մամ ջան» տեսահոլովակը,  որի կատարողը Էվա Ոսկանյաննն է, նվիրվում է Մոսին.