Search
Close this search box.

Գիրքը նվիրում եմ արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված երկվորյակ թոռնիկներիս․ Դուդուկահար տղաներիս մնացել էր 100 օր զորացրմանը

Լույս է տեսել “Ճերմակ հոգիներ” թվով 6-րդ գիրքս ,ոչ’ հերթական, ոչ’ ցանկալի։ Ամենավատ երազում անգամ, այսպիսի գրքի ծնունդ չէի մտածի…
Գիրքը նվիրում եմ արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված’ Էդգար և Վահե երկվորյակ թոռնիկներիս և հազարավոր զոհված տղաների անմար հիշատակին։

Դուդուկահար տղաներիս մնացել էր 100 օր զորացրմանը…
Ինձ ասում են հպարտ քայլիր’ գլուխդ բարձր, դու հերոս տղաների տատ ես…
Չէ’, հազար անգամ չէ’, ես կոտրված ու փշրված տատ եմ, ես հպարտ էի երբ իմ աղջկա ընտանիքը երջանիկ էր , երբ նրա տղաները ողջ էին, երբ իմ կազմակերպած միջոցառումներին թոռնիկներս նվագում էին իսկ վերջում թևանցուկ անելով ինձ իջեցնում բեմից…
Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն էի ։
Հիմա դատարկություն է, անասելի դատարկություն
Իսկ այստեղ դուդուկները անձայն նվագում են…
Տղաներիս շիրիմների կողքին դրել եմ Արցախ աշխարհի բզկտված քարտեզը ,
և ցավս անսահման է…

44 օրյա պատերազմում հերոսաբար զոհված’ Էդգար և Վահե երկվորյակ թոռնիկների տատ, գրող, Զեփյուռ Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից