Search
Close this search box.

Նրանցից շատերը կբռնեն արտագաղթի ճանապարհը․ կառավարությունը որոշել է օտարել այդ շենքը

Կառավարությունը որոշել է օտարել Նորքի այգիներ 180 հասցեում գտնվող շենք, շինությունները: Շենքում ապրում են Քաշաթաղից տեղահանվածները։ Այդտեղ ապրում է 15 ընտանիք՝ 20 չափահաս, 21 անչափահաս:

Կառավարությունում նման դեպքերում առանձնապես քննարկումներ չեն լինում, ասենք՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, կամ Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը միանգամից պետք է առաջարկեին, դրանք հատկացնել տեղահանվածներին եւ լուծել 15 ընտանիքի բնակարանի հարցը:

Կառավարության որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ աճուրդի կայացման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը երկամսյա ժամկետում շենքում ապաստանածների ժամանակավոր կացությունն այլ բնակության վայրում ապահովելու մասին առաջարկություն կներկայացնի վարչապետի աշխատակազմին։ Իսկ թե որտեղ են տեղավորվելու այդ մարդիկ, առայժմ հայտնի չէ: Ու չի բացառվում, որ նրանցից շատերը բռնեն արտագաղթի ճանապարհը:
Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից