Search
Close this search box.

ՊՆ-ն հաստատում է՝ համաճարակային վիճակով պայմանավորված՝ ԶՈՒ-երի 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է

ՀՀ պաշտպանության նախարարությունից հաստատում են՝ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը, որը պետք է կայանար «Դվին» հյուրանոցային համալիրի մեծ սրահում, հետաձգվել է։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնեցին ՊՆ-ից։

Հիշեցնենք, որ մամուլում տեղեկություններ են շրջանառվում առ այն, որ հունվարի 28-ին նախատեսված զինված ուժերի կազմավորման 30-ամյակին նվիրված ընդունելությունը հետաձգվել է, քանի որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը, բանակի ղեկավար կազմում մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաև հրավիրյալ որոշ անձանց մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել:

«Փաստինֆո»-ին ՊՆ-ից հաստատեցին, որ ընդունելությունը հետաձգվել է՝ պայմանավորված երկրում համաճարակային վիճակի կտրուկ սրմամբ։ Բացի այդ՝ հրավիրյալներից շատերի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակ։