Search
Close this search box.

Կարմիր Շուկայի երիտասարդությունը փակել է ադրբեջանական շարասյան ճանապարհը. նոր մանրամասներ

Կարմիր Շուկա գյուղի բնակիչները փակել են գյուղի միջով անցնող ադրբեջանական շարասյան ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ-Արմենիան»։

Նշվում է, որ այս ակցիան կազմակերպել են գյուղի երիտասարդները։ Պատճառն այն է, որ ադրբեջանցիները հրաժարվել են վերադարձնել գյուղի բնակիչների անասուններին։

Մի քանի օր առաջ բնակիչների անասունները կրկին անցել են թշնամու վերահսկողության տակ անցած տարածք։ Ադրբեջանական կողմը կենդանիներին դեռ չի վերադարձրել։ Դրան ի պատասխան գյուղի բնակիչներն ադրբեջանական շարասյան դիմաց փակել են ճանապարհը։

«Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ պաշտոնական աղբյուրներից, սակայն առայժմ ոչ ոք, այդ թվում՝ Կարմիր Շուկայի գյուղապետը, հեռախոսազանգերին չեն պատասխանում։