Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք էլ ենք կարծում, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հունվարի 24-ին, իր առցանց մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի սպառնալիքներին։ Նրա խոսքով՝ Ադրբեջանից հնչում այնպիսի հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո։

«Ադրբեջանից հնչում է հայտարարություն, թե Ղարաբաղի հարցը լուծված է։ Վերլուծաբաններից մեկը իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 94 թվականի հետո տասնյակ տարիներ Հայաստանի և Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ Ալիևի հայտարարություններում կուտակված վրեժի որոշակի էլեմենտ կա։

Մանրամասները՝ տեսանյութում։