Search
Close this search box.

Քրիստինե Գրիգորյանն ընտրվեց Մարդու իրավունքների պաշտպան

ՀՀ ազգային ժողովը Քրիստինե Գրիգորյանին ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

Փակ գաղտնի քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները հայտնեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել էր 68 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել: Ընդդիմությունը չէր մասնակցել քվեարկությանը:

Քրիստինե Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց և երդվեց: Նա պաշտոնը կզբաղեցնի երդումից հետո, գործող պաշտպանի պաշտոնավարման ժամկետի ավարտի հաջորդ օրը:

Նշենք, որ գործող ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է փետրվարի 23-ին, նրա լիազորությունների ավարտման հաջորդ օրը Գրիգորյանը կսկսի պաշտոնավարել որպես Մարդու իրավունքների պաշտպան: