Search
Close this search box.

Այս ամենը պետք է հասկանալ և ավելի ուշադիր լինել առաջնագծում

Վերջին 2 օրվա ընթացքում միայն Մեծ Բրիտանիայից մի քանի հազար տոննա զենք ու զինամթերք է տեղափոխվել Ուկրաինա։ Մեծ քանակության զենք Ուկրաինա են տեղափոխել նաև ԱՄՆ-ն, Գերմանիան և Թուրքիան։
Ռումինիայում տեղակայված ամերիկյան արտադրության մեծաքանակ տանկերը տեղափոխել են Ուկրաինայի սահման, նաև Սև ծովի առափնյա հատվածներ։

Իսպանիան և Թուրքիան միացել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերին ու Սև ծովում մոտեցել Ռուսաստանի ափերին։ Իսկ ռուսները ակտիվորեն իրենց զորքերը տեղակայում են Ուկրաինայի սահմանին և Սև ծովի ափամերձ շրջաններում, երկինք են իրենց հանել լավագույն կործանիչները, ռազմական համար մեկ է տրված ռազմածովային ուժերին։
Բելառուսում զորավարժությունների անվան տակ գործի են դրվել մեզ հայտնի Իսկանդերները, որոնց թիրախում ինչպես Ուկրաինայի մայրաքաղաքն է, այնպես էլ եվրոպական մի շարք պետություններ։

Թուրքիան պաշտոնապես աջակցություն է հայտնել Ուկրաինային և շարունակում է մատակարարել Բայրաքթարներ և այլ զենքեր։

Մի քանի տասնյակ երկրներ շտապ կարգով Ուկրաինայից տարհանել են իրենց դեսպանությունների աշխատակիցներին։
Եթե մենք և մեր իշխանությունները չենք հասկանում, թե ինչ է նշանակում այս ամենը, ապա գոնե պարտավոր ենք բանակում ծառայող մեր հարազատներին տեղեկացնել, որ ավելի ուշադիր լինեն առաջնագծում։ Ադրբեջանն ու Թուրքիան անպայման կօգտվեն իրադարձությունների տագնապալի զարգացումից և մեծ բախումից։ Չմեղադրեք խուճապ տարածելու համար։ Մենք կրկին թմրելու և ճակատագրական սխալ գործելու իրավունք չունենք։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից