Search
Close this search box.

Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. ինչ է սպասվում Նախագահի հրաժարականից հետո

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Իրավիճակի իրապես բարդ լինելը հաստատվում է նաև Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականով, կարծում եմ հրաժարականի տեքստից կոնկրետ ազդակներ կան:

Սահմանադրությունը նախատեսում է արտահերթ ընտրության հետևյալ կարգը. Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան քսանհինգ, և ոչ ուշ, քան երեսունհինգ օր հետո անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն` Ազգային ժողովի կողմից: Նշված ժամկետի հաշվարկը սկսվում է ԱԺ համապատասխան հայտարարությունից հետո»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք՝ քիչ առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտնել է իր հրաժարականի մասին: