Search
Close this search box.

Ահազանգը կեղծ էր, նախարարությունում ռումբ չի հայտնաբերվել

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի տարհանված աշխատակիցները վերադարձել են աշխատավայր: Պարզվել է, որ ահազանգը կեղծ է եղել։

Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունում սեպտեմբերի 1-ին, ժամը 10:26-ին ոստիկանությունից տեղեկություն է ստացվել, որ նախարարությունում ռումբ է տեղադրված: