Search
Close this search box.

«Գուցե, ամբողջ ազգին կոչ անենք, որ «Սիլ» ջուր խմեն կամ «Երևան» տոնավաճառից օգտվեն, միայն թե Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, մեր գլխնի նոր փորձանք չբերեք». Քրիստինե Վարդանյանը՝ Խաչատուր Սուքիասյանին

Հայաստանում այսօր ավելի խորացող անվտանգային ճգնաժամ է, քաղաքացիներն ավելի անպաշտպան են դարձել, իսկ արտագաղթի տեմպերն ավելի են մեծացել, ամենօրյա օգտագործման ապրանքների և էլեկտրաէներգիայի գները թանկանում են, իսկ բարոյահոգեբանական ճգնաժամ է տիրում, իսկ այդ ընթացքում Ադրբեջանը հայտարարում է Սյունիքի և Երևանի նկատմամբ իր հավակնությունների մասին:Այդ մասին Ադրբեջանը հայտարարում է, ոչ մեկ անգամ, պարբերաբար և սրանով ջախջախում է բոլոր հայ անհատների, քաղաքական ուժերի հիմնասյունը, որոնք պնդում էին, որ Արցախում հողերը հանձնելով հնարավոր է խաղաղ ապրել: Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատագամվոր Քրիստինե Վարդանյանը և հավելեց, որ Ադրբեջանն այսքանով չի բավարարվում և հայտարարում է, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը դեռևս խաղաղության երաշխիք չէ
«Սրանով Բաքուն ասում է՝ ես ձեր դեմ դեռ պատերազմելու եմ, որովհետև բոլոր նպատակներիս դեռ չեմ հասել»:,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ Հայաստանի իշխանություններն արդեն բավարարել են Թուրքիայի նախապայմանները, ինչի մասին է խոսում Հայոց ցեղասպանության մասին չխոսելու փաստը և բարձրաստիճան պաշտոնյաների՝ Արցախ չայցելելը:

Քրիստինե Վարդանյանը հայտարարեց, որ Հայաստանում հայտնվել են իշխող ուժի ներկայացուցիչներ, որոնք ողջ ուժով իրականացնում են այս գործընթացի լոբբինգը, այնուհետև նա դիմեց ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին. «Պարո՛ն Սուքիասյան, օրինակ դուք գիտե՞ք, թե ինչ է եղել Ստամբուլում, բոլոր այն հարուստների հետ, որոնք հրաժարվում էին հավատալ, որ Թուրքիան պարզապես չի ուզում ընդունել իրենց գոյությունը, կարծեմ նրանք հիմա գերեզմաններ էլ չունեն: Լավ, ի՞նչ անենք մենք, գուցե ամբողջ ազգին կոչ անենք, որ «ՍԻԼ» ջո՞ւր խմեն, կամ Երևան տոնավաճառից օգտվեն, միայն թե ձեզ խնդրենք, որ Թուրքիային նորից մեր գլխին չբերեք, դուք գոնե, առնվազն, մեզ դեռ չեք ցեղասպանել»: