Շոտլանդիայի բնակչուհին հրաժարվել է ամուսնանալ և չնչին գումարով վաճառել է իր հարսանեկան զգեստն այն բանից հետո, երբ փեսան դավաճանել է իրեն իր հարազատի հետ։ Համապատասխան պատմությունը հայտնվել է Reddit-ում։

Անանուն հարսնացուն պատմել է, որ հարսանեկան արարողության համար գնել է Bows & Bells ապրանքանիշի 500 ֆունտ ստեռլինգ արժողությամբ սպիտակ մաքսի զգեստ։ Սակայն արաողությունից մի քանի օր առաջ աղջիկը պարզել է, որ փեսան դավաճանել է իրեն իր որդու կնքամոր հետ։

Շոտլանդուհին որոշել է չեղարկել հարսանիքը և իր հանդերձանքը վաճառել է հինգ անգամ ավելի էժան՝ 100 ֆունտով գնով: Ապրանքի նկարագրության մեջ նա նշել է, որ ցանկանում է որքան հնարավոր է շուտ ազատվել դրանից. «Որքան շուտ գնեն, այնքան լավ։ Ես պարզապես ուզում եմ, որ դա անհետանա իմ կյանքից»:

Համացանցի օգտատերերը խղճացել են հարսնացուին և գրառման տակ մեկնաբանություններում քննադատել են տղամարդու պահվածքը։ «Ձեր նախկին փեսացուն ուղղակի աղբ է», «Շատ տխուր է: Հարսանիքը շատ գեղեցիկ կլիներ», «Անիծված ոչխար»,- գրել են նրանք.