Search
Close this search box.

Նախարարի չար կատակը՝ կոնտեքստից կտրված

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրել են իր խոսքերը, որ եթե այս տարի երկնիշ տնտեսական աճ չլինի, հրաժարական կտա։ Քերոբյանն ասել է, որ կատակ է արել, «որովհետև այն կոնտեքստը, որում դա ասվել է, եղել է կատակով արված արտահայտություն»:

ՔՊ-ական իշխանության ներկայացուցիչների՝ պետական ինստիտուտներին, պետական պաշտոնյայի պատասխանատվությանը, սեփական խոսքին վերաբերմունքի տիպիկ դրսեւորում։ Գումարած «կոնտեքստից կտրված» ամենափրկիչ արտահայտությունը եւ «թխվածքաբլիթի այգիներն» ընկնելու ավանդույթը։

Ահա այսպես ոչ միայն ՔՊ-ական իշխանությունը, այլեւ նրանց «փայ» Հայաստանն էլ դարձել է կոնտեքստից կտրված՝ արժանապատվությունից, իրավունքներից հրաժարված եւ շուլուխի առարկա դարձած։