Search
Close this search box.

Հերքե՛ք կամ հաստատե՛ք Թեհլերյանի արձանն ապամոնտաժելու մասին լուրերը․ Սոֆյա Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է. «Վերջին օրերին հաճախ է խոսվում, որ պատրաստվում են ապամոնտաժել Սողոմոն Թեհլերյանի արձանը, որը գտնվում է Մարալիկ քաղաքում։

Պահանջ իշխանությանը. հերքե՛ք կամ հաստատե՛ք այս լուրի իսկությունը։
Նախապես ասեմ, որ հավատում եմ, որ մեծ ցանկություն կունենաք դա անելու, բայց որպեսզի հետո տարատեսակ մանիպուլյացիաների չդիմեք, ապա խոսեք այս մասին շատ ուղիղ տեքստով։

Խնդրում եմ,որպես հանրային պահանջ միացեք, որ հասկանանք, թե անելիքներն ի՞նչ է»։