Search
Close this search box.

Որտե՞ղ է եղել նախարարը ռումբի մասին ահազանգը ստանալու պահին

ՀՀ Տրանսպորտի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Առաքելյանի հավաստմամբ՝ նախարարության 5 հարկերը միշտ գտնվել են հսկողության տակ և որևէ կողմնակի անձ չէր  կարող ներս մտնել վարչական շենքի տարածք:

Անահիտ Առաքելյանի տեղեկացմամբ՝  ռումբի մասին ահազանգը ստանալու պահին նախարար Վահան Մարտիրոսյանը շենքում չի եղել: Ըստ նրա՝ նա մասնակցում է Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի բացմանը: «Մենք ամեն րոպե նրան տեղեկատվություն ենք փոխանցում»,-նշել է մամուլի խոսնակը: