Search
Close this search box.

Քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը հայտարարում է աշխատանքի ընդունելություն քրեակատարողական հիմնարկների անվտանգության ապահովման բաժինների կրտսեր խմբի պաշտոններում:

Քրեակատարողական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունք ունեն քրեակատարողական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք անցել են պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք օրենքով նախատեսված կարգով և հիմքով ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից), դիմելու պահին չի լրացել նրանց 30 տարին (բացառությամբ զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության, դատախազության մարմինների, ինչպես նաև հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողների, այդ թվում՝ նշված մարմինների նախկին ծառայողների)։

Քրեակատարողական ծառայություն դիմած և պաշտոնի անձնագրով սահմանված պահանջները բավարարող, սակայն աշխատանքային փորձ չունեցող քաղաքացիները մրցույթը հաղթահարելուց հետո մինչև պաշտոնի նշանակվելը ներգրավվում են մեկամսյա ուսումնական դասընթացներում:

Հիմնական աշխատավարձը 199․969 (հարյուր իննսունինը հազար ինը հարյուր վաթսունինը) ՀՀ դրամ է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կադրերի և անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժին (ք. Երևան, Արշակունյաց 63, հեռ.՝ 060-37-37-55):