Search
Close this search box.

ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը գեներալ-լեյտենանտ է

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմից: