Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ալիևը ուղիղ խոսում է այն ամենի մասին, ինչ մեզ սպասում է առաջիկայում»․ Տիգրան Աբրահամյան

Արցախի Պաշտպանության բանակը հաղթահարել է հետպատերազմյան շոկն ու մեկ-երկու քայլով գտնվում է ավելի բարվոք վիճակում, քան Հայաստանի Զինված ուժերը։ Այս մասին երեքշաբթի խորհրդարանում հայտարարել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ տրամաբանության, դեռևս վեց ամիս առաջ ՀՀ ԶՈՒ-ի բարեփոխման հայեցակարգ պետք է ստեղծվեր, սակայն այդ հայեցակարգը մինչև այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողով չի հասել։ Սա այն դեպքում, երբ Ադրբեջանը մեզնից վեց-յոթ ամիս առաջ է անցել, ունի նոր հայեցակարգ, գնում է մոդեռնիզացման թուրքական մոդելի ճանապարհով, արդեն իսկ ունի զորամասեր, որոնք անհրաժեշտ պատրաստություն են անցել Թուրքիայում ու, վերադառնալով, անցել են ծառայության։ Բաքուն նոր սպառազինության ձեռքբերման փաստն օգտագործում է Հայաստանի վրա ճնշումներ բանեցնելու և մեզնից նոր զիջումներ ստանալու համար։ Այս քաղաքականությունը բավական բաց է, Ալիևն ուղղակի խոսում է դրա մասին», — ասել է Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքերով, մեր խնդիրը ոչ միայն այն է, որ Ադրբեջանը ճնշում է Հայաստանին, որպեսզի մենք չարդիականացնենք մեր բանակը, այլ նաև այն է, որ Հայաստանը ականջալուր է լինում այդ ճնշումներին։

«Արցախի ՊԲ-ում իրավիճակը մի քիչ ավելի բարվոք է, այնտեղ արդեն հաղթահարել են հետպատերազմյան շոկը, ընթանում է համալրում», — հավելել է նա: