Search
Close this search box.

Դեղին ժիգուլի չի անցել կողքով

«Ի՞նչ բանակցություններ են տեղի ունեցել ձեր և Քըլըչի միջև»,- ԱԺ նիստում Հայաստանի բանագնաց, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Ռուբինյանն ի պատասխան հիշեցրեց, որ դեռ նախորդ տարի ՌԴ ԱԳ նախարարության ներկայացուցիչը հայտարարել էր, որ կա պրոցես, և հայկական կողմը խոսել է ռուսական կողմի հետ՝ հնարավոր գործընթաց սկսելու վերաբերյալ։ Դա հետագայում հաստատեց նաև Հայաստանի արտգործնախարարությունը։

«Դրանից հետո թուրքական կողմը հայտարարեց բանագնացի նշանակման մասին, որը ողջունեց ՀՀ արտգործնախարարությունը և հայտարարեց, որ նույնպես հատուկ ներկայացուցիչ կնշանակի։ Որից հետո թուրքական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին, որից հետո հայկական կողմը նշանակեց իր հատուկ ներկայացուցչին։ Այդպես է ձեռք բերվել պայմանավորվածությունը։ Բուն տեղի և վայրի վերաբերյալ պայմանավորվածությունը տեղի է ունեցել ռուսական կողմի օգնությամբ նաև։ Հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ արտգործնախարարության ընդունելությունների տանը»,- ասաց Ռուբինյանը։

Նա հավելեց․ «Դուք հարցնում եք՝ ի՞նչ նկատի ունեք՝ կառուցողական մթնոլորտ ասելով։ Նկատի ունենք կառուցողական մթնոլորտ։ Հանդիպման արդյունքում Հայաստանի արտգործնախարարությունը, Թուրքիայի արտգործնախարարությունը հրապարակել են մամուլի հաղորդագրություններ, որոնցում նշված է, թե ինչ են քննարկել հատուկ ներկայացուցիչները։ Հայտարարությամբ հանդես է եկել նաև Ռուսաստանի արտգործնախարարությունը»։

Ընդդիմադիրների հարցին ի պատասխան՝ Ռուբինյանն ասաց․ «Այդ ընթացքում, ոչ, դեղին ժիգուլի չի անցել կողքով»։