Search
Close this search box.

Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. Opel-ը բախվել է գազատար խողովակին և մոտ 50 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում. կա 4 վիրավոր

Այսօր՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում, Opel Zafira մակնիշի ավտոմեոքենան, Կապան-Քաջարան ավտոճանապարհին, «Քարավան» ռեստորանային համալիրի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և մոտ 50 մետր գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում:

Shamshyan.ocm-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր մեկին դուրս են բերել ձորից, իսկ մյուս վիրավորներին դուրս են բերել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Ապա փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը:
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը: