Search
Close this search box.

Բիլայն ընկերությունը` ինտերնետ խափանման հետ կապված նոր հայտարարություն տարածեց

«Բիլայն» ընկերությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.

«Սիրելի բաժանորդներ,

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխի վնասման հետեւանքով մեր բաժանորդները զրկվել էին ինտերնետ կապի հասանելիությունից։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ խնդիրը լուծվել է և կապը վերականգնվել է։

Շնորհակալ ենք մեր ծառայություններից օգտվելու համար և ևս մեկ անգամ հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար»,- նշված է հայտարարության մեջ։