Search
Close this search box.

Բաքուն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացները

Պաշտոնական Բաքուն ողջունում է հայ-թուրքական շփումների սկիզբը՝ հարաբերությունները կարգավորելու նպատակով։

«Մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը որոշում է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը», — ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:

Նրա խոսքով` վստահությունն ամրապնդելու համար պետք է երկրների միջեւ հաղորդակցությունները բացվեն, վերականգնվեն ու կարգավորվեն կապերը։

Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ հայ-թուրքական երկխոսության մեկնարկը կարագացնի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և եռակողմ հայտարարությունից բխող պարտավորությունների կատարումը։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը։