Search
Close this search box.

«Beeline»–ի բաժանորդները զրկվել են ինտերնետից. հայտնի է պատճառը

«Beeline»–ը տեղեկացնում է, որ այս պահին խնդիր կա միջազգային կապուղիների հետ։
«Վնասվել են Վրաստանի սահմանից եկող օպտիկական մալուխները։ Դրա հետևանքով մեր բաժանորդները զրկվել են ինտերնետ կապի հասանելիությունից»,–ասված է ընկերության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

Միաժամանակ, «Beeline»–ը վստահեցնում է` Վրաստանի գործընկերների կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները ծառայության վերականգման համար:
Ընկերությունն իր բաժանորդների ներողամտությունն է հայցում։