Search
Close this search box.

ՌԴ ԱԳՆ. Երեւանն ու Անկարան պայմանավորվել են չքաղաքականացված երկխոսություն վարել

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել կառուցողական եւ չքաղաքականացված երկխոսություն վարել։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ՝ կապված Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի եւ Սերդար Քըլըչի առաջին հանդիպման հետ, որը կայացել է ուրբաթ օրը Մոսկվայում։

«Ուղիղ շփում է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջեւ։ Կողմերը ցույց են տվել իրենց պատրաստակամությունը երկխոսություն վարելու կառուցողական, չքաղաքականացված ձեւով եւ կենտրոնանալով գործնական արդյունքների վրա՝ «փոքր քայլերով» պարզից բարդի անցնելով»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ կողմերը պայմանավորվել են շարունակել շփման ուղիներ որոնելը, ինչը կաշխատի ի շահ երկու երկրների ժողովուրդների եւ տարածաշրջանի կայունության ու տնտեսական բարգավաճման։