Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես չտեսա Բաքվի եւ Անկարայի նյարդային արձագանքը. Սերգեյ Լավրով

Ես չտեսա Բաքվի եւ Անկարայի նյարդային արձագանքը պաշտոնական անձանց կողմից։ Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վերջին սրացումը հայ-ադրբեջանական սահմանին կապված է Ադրբեջանի եւ Թուրքիայի նյարդային արձագանքի հետ Ղազախստան ՀԱՊԿ խաղաղապահներ (այդ թվում եւ հայ) մտցնելու հետ կապված։

«Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը պարզապես դատապարտեց ՀԱՊԿ-ին հրավիրելու Ղազախստանի գործողությունները, եւ մենք հիմա բացատրություն ենք խնդրել մեր թուրք գործընկերներից, թե ինչ է նշանակում դա։ Բայց պաշտոնական անձինք ոչ մի բացասական մեկնաբանություն չեն արել, ինչպես եւ պաշտոնական անձինք Ադրբեջանում»,- ասել է նա։