Search
Close this search box.

Հսկայական քարերը ընկել են ավտոմեքենայի վրա. ուղևորին տեղափոխել են Ալավերդու հիվանդանոց

Լոռու մարզում հունվարի 13-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14:30-ի սահմաններում Ալավերդի քաղաքի բնակիչ, 56-ամյա Գևորգ Ռամազյանը Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում ընթանալիս է եղել, երբ հսկայական քարաբեկորները քարաթափման հետևանքով ընկել են ավտոմեքենայի վրա:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, քարաթափման հետևանքով ուղևոր, Ալավերդի քաղաքի բնակիչ, 39-ամյա Պավլիկ Մանուկյանը մարմնական վնասվաքծներով տեղափոխվել է «Ալավերդի» բժշկական կենտրոն: