Search
Close this search box.

Ռազմիկ Պետրոսյանին տրված դիպլոմը կեղծ չէ․ Ոստիկանությունը պարզաբանում է տվել

ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում իրականացված ստուգողական գործողություններով պարզվել է, որ Հովնանյանի անվան համալսարանի կողմից ՌԱԶՄԻԿ ՎԱՂԱՐՇԱԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ տրված դիպլոմը կեղծ չէ, այն համարվում է մասնավոր, արտոնագրված, չհավատարմագրված ուսումնական հաստատության կողմից տրված փաստաթուղթ։

Հորդորում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելու և արհեստական լարվածություն ձևավորելու մոլուցքից, հայրենիքին անձնվեր ծառայած ու ժողովրդականություն վայելող անձանց հեղինակությունը վնասելու փորձեր չկատարել։