Search
Close this search box.

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք

Հայաստանում դեկտեմբերի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 273 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 347084 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2630763 վերջին մեկ օրում` 4811 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 4142 պացիենտ: Մեկ օրում աճել է 170-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 333412 անձ` վերջին մեկ օրում 101 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 8015 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1515 է: