Search
Close this search box.

Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ

Գիշերը տեղացած ձյան պատճառով Արցախի ներպետական ճանապարհահատվածներում և Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու որոշ հատվածներում կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ:

Ստեփանակերտը շրջաններին կապող բոլոր ուղղություններում այս պահին կատարվում է ձյան մաքրման աշխատանքներ: Դժվարանցանելի է «Բովուրխանի» ոլորաններում և Շոշ-Կարմիր շուկա հատվածում:

Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր միջպետական մայրուղու որոշ հատվածներում տեղ-տեղ դժվարանցանելի է: Այս պահին «Վահե Կարապետյան» ընկերությունն իրականացնում է մաքրման, անհրաժեշտության դեպքում՝ կատարում աղցանման աշխատանքներ:

Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում ձնաբուք է: Սյունիքի մարզում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում և Վայոց ձորի մարզի բարձրադիր հատվածներում տեղում է ձյուն։