Search
Close this search box.

Բաքուն հայտնում է, որ հայ հովվին փոխանցել է խաղաղապահներին

Ադրբեջանը ռուս խաղաղապահներին է փոխանցել Սյունիքի մարզի Տեղ համայնքի հովվին` Սուրիկ Մաթևոսյանին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։

Ըստ ադրբեջանական ՊՆ–ի` Մաթևոսյանն այսօր ցերեկը մոլորվել է և անցել Ադրբեջանի սահմանը:

Իսկ համայնքի աշխատակազմի քարտուղար Արտակ Բաղդագյուլյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ ժամը 16։00-16։30-ի սահմաններում ադրբեջանցիներն առևանգել են հովվին, քշել–տարել են նաև նրա հոտը։