Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ովքեր կփոխարինեն մարզպետ նշանակված պատգամավորներին

Կառավարության այսօրվա որոշմամբ նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը նշանակվեց Արագածոտնի մարզպետ, իսկ Սեդրակ Թեւոնյանն էլ՝ Արարատի մարզպետ:

Սերգեյ Մովսիսյանին խորհրդարանում փոխարինելու է Էդգար Հակոբյանը: Նա սոցիալական ցանցի իր էջում արդեն կիսվել է պատգամավորական վկայականով:

Իսկ ահա Սեդրակ Թեւոնյանին փոխարինողի անունն այս պահին վերջնական հայտնի չէ. ըստ ցուցակի հաջորդը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, եթե նա չվերցնի մանդատը, ապա հաջորդը ցուցակում ՔՊ տարածքային կառույցի խորհրդի քարտուղար Գայանե Եղիազարյանն է: