Search
Close this search box.

Դավիթ Տոնոյանի ազատ արձակման լուրերի մասին

Hraparak.am-ը գրում է.

Քիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։ Մենք ճշտեցինք փաստաբաններից, թե արդյոք ազատ է արձակվել նախկին պաշտպանության նախարարը, սակայն փաստաբանն ասաց, որ ոչ, ազատ չի արձակվել: Միայն առաջին դատական նիստի օրն է նշանակվել՝ հունվարի 19-ին: Հետևաբար կալանքը վերացնելու մասին միջնորդությունը նրանք կարող են ներկայացրել դատական նիստի օրը:

Հիշեցնենք, որ մենք գրել էինք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու եւ կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաեւ Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը եւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են: