Search
Close this search box.

Որպեսզի գոյանան ավտոմեքենաների խցանումներ և արձանագրվի տնտեսական աճ, անխնա վթարվեք

ԵԹԵ՝
տնտեսական աճը պայմանավորված է ավտոմեքենաների խցանումներով,
ԻՍԿ՝
ավտոմեքենաների խցացումների հիմնական պատճառներից մեկն ավտովթարներն են,
ԱՊԱ՝
ավտովթարները նպաստում են տնտեսական աճին,
ՈՒՐԵՄՆ՝
պետք է ապահովել ավտովթարների արհեստական աճ,
ՈՐՊԵՍԶԻ՝
գոյանան ավտոմեքենաների խցանումներ և արձանագրվի տնտեսական աճ,
ԱՅՍՊԻՍՈՎ՝
հանուն Հայաստանի Հանրապետության, վթարվեք պարոնայք, անխնա վթարվեք:
( Քերոբյան Վահանի անվան պարզագույն սիլոգիզմ )

Հիշեցնենք, որ Էկոնոմիկայի նախարար Քերոբյանին ուղղված հարցին՝ Ամանորից հետո մարդիկ աշխատանքի գնացին ամսի 3-ին, տնտեսական ի՞նչ էֆեկտի եք սպասում՝ նա պատասխանեց.

«Ես կես կատակ արտահայտություն անեմ՝ հունվարի 3-ին, ժամը 4-ին հանդիպում ունեի ու այն մարդը, որը պետք է գար, 10 րոպե ուշացավ: Եկավ ասաց՝ խցանում էր, դրա համար էլ ուշացա, որը երբեք Հայաստանում չէր եղել հունվարի 3-ին: Եվ ես կարծում եմ, այն տնտեսական աշխուժությունը, որը մենք արդեն տեսնում ենք, հույս է տալիս ասել, որ մենք բավական լավ, առույգ կսկսենք տարին»:

Իրավապաշտպան Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան էջից