Search
Close this search box.

Թուրքիայի ակտիվությունը պատահական չէ

Ղազախստան, Ուկրաինա, Վրաստսն, Ադրբեջան․ սրանք այն պետություններն են, որտեղ ակտիվություն է ցուցաբերում Թուրքիան, իսկ այդ ակտիվությունը պատահական չէ։
Թուրքիայի ախորժակը մեծ է, նա ունի հեռահար ծրագրեր ու փորձում է դանդաղ գործող ռումբ դնել այդ տարածքներում և առաջին հնարավորության դեպքում կտրել Կովկասը Ռուսաստանից։

Դրանով նա կփորձի լուծել երկու խնդիր։ Առաջինը՝ Կովկասը կկտրի Ռուսաստանից, և երկրորդ՝ կկանգնի Ռուսաստանի ուղիղ կոկորդին։

Քարտեզում կարմիր կետերով նշված է Ղազախստանի սահմանը, իսկ կապույտ կետերով՝ Ուկրաինայի սահմանն է, այդ երկու սահմանների հեռավորությունը մոտովորապես 420-450 կմ է։ Այն ամենից կարճ ու հարմար տեղն է Կովկասը կտրելու Ռուսաստանից, նամանավանդ որ, թիկունքում ունի Ադրբեջանի ու Վրաստանի նման դաշնակից, չհաշված Ռուսաստանում գտնվող պրոթուրքական ուժերը։

Առայժմ, Ղազախստանում Թուրքիայի դիրքերը մի քիչ թուլացավ, սպասենք զարգացումներին։

Սերգեյ Համբարձումյանի ֆեյսբուքյան էջից