Search
Close this search box.

Մահվան ևս 6 դեպք է արձանագրվել. իրավիճակը Հայաստանում

Հայաստանում դեկտեմբերի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 298 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346811 դեպքի:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2625952 վերջին մեկ օրում` 5763 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 3972 պացիենտ: Մեկ օրում աճել է 183-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 333311 անձ` վերջին մեկ օրում 111 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8014 է:

Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: